Պեպ Գվարդիոլա. «Տեսեք, թե ինչ բնավորություն ունի նա»

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է դարպասապահ Ջանլուիջի Դոննարումմայի ուժեղ կողմերի մասին իր մտքերով։

Իտալացին «Քաղաքայինների» կազմում անցկացրել է յոթ խաղ, բաց թողել չորս գոլ և չորս անգամ անառիկ պահել դարպասը։

«Ոմանց երկար ժամանակ է պետք հարմարվելու համար, մինչդեռ նա անմիջապես հարմարվում է։ Դա մեծ տարբերություն է։ Որոշ նոր խաղացողներ անմիջապես են հարմարվում։ Դոննարումման բազմաթիվ անգամներ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, հաղթել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի առաջնությունում։

Բոլորը կարող են տեսնել նրա բնավորությունը», – ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսում։

Ջանլուիջի Դոննարումման սեպտեմբերի սկզբին ՊՍԺ-ից միացել է «Մանչեսթեր Սիթիին»։