Առնե Սլոտը նոր մարտահրավեր ունի

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը իր թիմի չորս անընդմեջ պարտությունները նոր մարտահրավեր է համարում։

Նախորդ օրը «Մերսիսայդները» Պրեմիեր լիգայի ութերորդ տուրում տանը 2-1 հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Կարծում եմ՝ մարզիչը միշտ բախվում է մարտահրավերների։ Հիմա մենք չորս անընդմեջ պարտություն ենք կրել, և դա մարտահրավեր է։ Սա ֆուտբոլային մարզիչի կյանքն է՝ փորձությունների շարք», – մարզչի խոսքերն է մեջբերել «Լիվերպ» մամուլի ծառայությունը։ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը «Լիվերպուլի» չորրորդ անընդմեջ պարտությունն էր բոլոր մրցաշարերում։ Ութ տուրից հետո Սլոտի թիմը 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալից» չորս միավորով հետ մնալով։

EURO-FOOTBALL.Ru: https://www.euro-football.ru/article/31/1006046838_slot_nazval_novyim_vyizovom_dlya_sebya_chetyire_porajeniya_liverpulya_podryad