«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գնահատել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած 2-1 հաշվով արտագնա հաղթանակը։
«Կարծում եմ՝ սա իմ ամենամեծ հաղթանակն է «Յունայթեդում»։ Այսօր այն շատ բան է նշանակում, բայց վաղը՝ ավելի քիչ։ Դա ընդամենը երեք միավոր է, սակայն շատ կարևոր հաղթանակ։ Մենք պայքարեցինք յուրաքանչյուր գնդակի համար։ Երկրորդ խաղակեսում որոշակիորեն կորցրեցինք մեր ինքնատիրապետումը, բայց թիմային ոգին պահպանվեց, և դա ամենակարևորն է։
Երբ ունես թիմային ոգի, կարող ես հաղթել ցանկացած մրցավեճում։ Հիանալի երեկո էր։ Հիմա մի փոքր կվայելենք այն, ապա կկենտրոնանանք հաջորդ խաղի վրա։ Ես արդեն մտածում եմ «Բրայթոնի» դեմ հանդիպման մասին»,– ասել է Ամորիմը Sky Sports-ի հետ զրույցում։