«Ռեալը» ցանկանում է խզել պայմանագիրը թիմի պաշտպաններից մեկի հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է թիմի ֆրանսիացի ձախ պաշտպան Ֆերլան Մենդիից բաժանվելու տարբերակը, հայտնում է Fichajes-ը։

30-ամյա ֆուտբոլիստը դեռ վերականգնման փուլում է վնասվածքից, որը նրան խաղադաշտից դուրս է թողել ապրիլից՝ գրեթե կես տարով։

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» ղեկավարությունը զգուշացրել է Մենդիին, որ եթե նրա ֆիզիկական պատրաստվածությունը չբարելավվի, ակումբը կարող է վաղաժամկետ խզել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Ֆերլան Մենդին «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2019 թվականին՝ «Լիոնից»։ Ֆրանսիացի պաշտպանն այս ընթացքում բոլոր մրցաշարերում անցկացրել է 201 հանդիպում։