Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»։
«Էնֆիլդ Ռոուդում» տեղի ունեցած հանդիպման հաշիվը 62-րդ վայրկյանին բացեց մանկունիական ակումբի ֆուտբոլիստ Բրայան Մբեմոն։ Տանտերերից Կոդի Գակպոն հավասարեցրեց հաշիվը 78-րդ րոպեին։ Սակայն 84-րդ րոպեին Հարի Մագուայերի խփած գոլը Ռուբեն Ամորիմի թիմին բերեց հաղթանակ։
«Լիվերպուլը» բոլոր մրցաշարերում կրեց իր չորրորդ անընդմեջ պարտությունը (երեքը՝ Պրեմիեր լիգայում) և 15 միավորով շարունակում է գտնվել երրորդ տեղում։ «Յունայթեդը» հաղթանակից հետո 13 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։
Standings provided by Sofascore