Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Դա ինձ համար շատ ցավոտ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կրկին անդրադարձել է Լա լիգայի 9-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում (2:1) ստացած կարմիր քարտին՝ նշելով, որ խորապես ափսոսում է, քանի որ ստիպված է բաց թողնել առաջիկա «Էլ Կլասիկոն»։

«Ինչպես արդեն ասել եմ, ես ծափահարում էի Ֆրենկի դե Յոնգին, ոչ թե մրցավարին։ Փորձեցի խոսել մրցավարի հետ, սակայն նա չցանկացավ զրուցել ինձ հետ։ Նա կայացրեց իր որոշումը, և ես դա ընդունեցի։ Ինձ ցավ է պատճառում, որ չեմ կարողանա թիմի հետ լինել «Էլ Կլասիկոյում»», – Ֆլիկի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին «Բարսելոնան» Լա լիգայի 10-րդ տուրում կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին»՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։