Պեպ Գվարդիոլան՝ Ջեկ Գրիլիշին «Մանչեսթեր Սիթի» վերադարձնելու մասին

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Էվերթոնի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի՝ ակումբ վերադառնալու հնարավորության մասին։
2025 թվականի օգոստոսի 12-ին Գրիլիշը մեկ մրցաշրջանով վարձակալությամբ միացավ «Էվերթոնին»։
«Գլխավորն այն է, որ նա վերադարձել է մեկնարկային կազմում։ Նա մեծ ազդեցություն է թողնում «Էվերթոնի» խաղերի վրա։ Ամեն ինչից հետո, ինչ տեղի է ունեցել, գուցե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա նրան վերադարձնել, բայց ես չգիտեմ։ Դեռ շատ բան կարող է պատահել։ Կտեսնենք։ Գլխավորն այն է, որ նա կրկին խաղում է և բավարար խաղաժամանակ է ստանում։
Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ, որ նա վերադարձել է և իր լավագույնս է անում», – ասել է Գվարդիոլան՝ ըստ Sky Sports-ի։