ESPN-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է փոխել ակումբը առաջիկա հունվարին։
Բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված է ֆրանսիական «Մարսելը», ինչպես նաև մի շարք եվրոպական այլ թիմեր։ Էնդրիկը դեռ չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանի խաղերին՝ մայիսին ստացած վնասվածքի պատճառով։ Սակայն խնդիրը միայն դա չէ․ երիտասարդ aanvակրիչի խաղաժամանակը սահմանափակել են նաև նրա անկայուն մարզավիճակը և թիմի ներսում առկա բարձր մրցակցությունը։
Անցած մրցաշրջանում 19-ամյա Էնդրիկը Լա լիգայում անցկացրել է ընդամենը 356 րոպե, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 134 րոպե։