Հաջորդ ամռանը «Ռեալ Մադրիդը» նախատեսում է ձեռք բերել ոչ թե մեկ, այլ երկու նոր կենտրոնական պաշտպան։ Մադրիդյան ակումբի ուշադրության կենտրոնում են «Քրիսթալ Փելասի» պաշտպանը՝ Մարկ Գեհին, «Բավարիայի» Դայո Ուպամեկանոն և «Լիվերպուլի» Իբրահիմա Կոնատեն։
«Արքայական ակումբը» դեռ մի որոշ ժամանակ է՝ դիտարկում է այս երեք ֆուտբոլիստներին որպես հնարավոր տրանսֆերային տարբերակներ։ Քանի որ սպասվում է, որ հաջորդ ամռանը թիմը կբաժանվի Անտոնիո Ռյուդիգերից և Դավիդ Ալաբայից, «Ռեալը» կարող է փորձել պայմանագիր կնքել նշված երեքից առնվազն երկու խաղացողի հետ։
Transfer News Live-ի փոխանցմամբ՝ talkSPORT-ը հայտնում է, որ Գեհիի, Ուպամեկանոյի և Կոնատեի գործող պայմանագրերը ուժի մեջ են մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Գեհին այժմ 25 տարեկան է, իսկ Ուպամեկանոն և Կոնատեն՝ 26։