Մյունխենի «Բավարիան» պատմական մեկնարկ է գրանցել ընթացիկ մրցաշրջանում՝ կրկնելով «Բորուսիա Դորտմունդի» բացառիկ նվաճումը։
Գերմանիայի առաջնության յոթերորդ տուրում մյունխենցիները 2-1 հաշվով հաղթեցին «Բորուսիային» և այսպիսով իրենց առաջին 11 մրցակցային հանդիպումներում տոնեցին անընդմեջ հաղթանակներ։
Այս արդյունքը վերջին անգամ գրանցվել էր 2015/16 մրցաշրջանում, երբ նույնը հաջողվել էր հենց դորտմունդցիներին։
Վենսան Կոմպանիի թիմը հնարավորություն ունի գերազանցելու ռեկորդը հոկտեմբերի 22-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի տնային խաղում «Բրյուգեի» դեմ։