«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը մեծ հարգանք է տածում իր ակումբի պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմի նկատմամբ։
Ամորիմը դժվարանում է կատարել իր աշխատանքը, և խաղացողները հաճախ ստիպված են լինում աջակցել նրան։
«Մենք լավ հարաբերություններ ունենք. նա անկեղծ է ինձ հետ, և ես անկեղծ եմ նրա հետ։ Մենք միշտ չէ, որ սիրում ենք լսել որոշակի բաներ, բայց պետք է հաշվի առնենք դրանք։ Հաղորդակցությունն ու անկեղծությունը ցանկացած թիմում գլխավորն են», – Դե Լիգտի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի տասնմեկերորդ հորիզոնականը։