Պեդրի․ «Դա արել ենք մեր ​​գործընկերների նկատմամբ հարգանքից ելնելով»

Իսպանացի կիսապաշտպան Պեդրին խոսել է Լա Լիգայի ակումբների բողոքի ցույցերի մասին։
Լա Լիգայի իններորդ տուրի մեկնարկին «Ժիրոնայի» ֆուտբոլիստները մոտ 15 վայրկյան անշարժ կանգնած էին. բողոք Մայամիում կայանալիք «Բարսելոնա» – «Վիլյառեալ» խաղի դեմ։ «Բլաուգրանայի» ֆուտբոլիստները տիրապետում էին գնդակին, բայց չէին հարձակվում։

Խաղն ավարտվեց «Բլաուգրանայի» 2-1 հաշվով հաղթանակով։

«Մենք չենք մասնակցում բողոքի ցույցի, բայց դա արել ենք մեր ​​գործընկերների նկատմամբ հարգանքից ելնելով», – ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։