«Արսենալը» և «Թոթենհեմը» սկաուտներ են ուղարկել Ֆրանսիա՝ «Սենտ Էտիենի» 17-ամյա հարձակվող Ջիլիան Ն’Գեսանին հետևելու համար, հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկու լոնդոնյան ակումբների սկաուտներն արդեն կազմել են հարձակվողի մանրամասն պրոֆիլը։ Սակայն «Արսենալ» կամ «Թոթենհեմ» տեղափոխությունը կարող է բարդանալ ֆրանսիացու այն գիտակցմամբ, որ նա չի ստանա կանոնավոր խաղաժամանակ այս ակումբներում։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է երկու միլիոն եվրո: