«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնեց Պրեմիեր Լիգայի իր գոլերի ռեկորդը՝ դուբլ ձևակերպելով «Էվերթոնի» (2-0) դեմ 8-րդ տուրի խաղում։
Նորվեգացի հարձակվողը խփեց իր 10-րդ և 11-րդ գոլերը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Հոլանդից բացի ոչ ոք Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի առաջին ութ խաղերում չի խփել 10 կամ ավելի գոլ, մինչդեռ նորվեգացին այս նվաճմանը հասել է երեք անգամ։
Հոլանդը նախկինում երկնիշ թվով գոլեր է խփել Պրեմիեր Լիգայի ութ խաղում՝ 2022/23 և 2024/25 մրցաշրջաններում։
Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստը «Քաղաքայինների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 156 խաղում խփել է 138 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։