Անգլիացի մարզիչ Գրեհեմ Փոթերը մոտ ապագայում կգլխավորի Շվեդիայի ազգային հավաքականը։
Expressen-ի փոխանցմամբ՝ «Չելսիի», «Բրայթոնի» և «Վեստ Հեմի» նախկին գլխավոր մարզիչն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Շվեդիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ։
50-ամյա անգլիացին նախկինում աշխատել է Շվեդիայում՝ 2011-ից 2018 թվականներին մարզելով «Էստերսունդսը»։