Հարի Քեյնը խփեց իր 400-րդ գոլը ակումբային մակարդակում

Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գոլ խփեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ խաղում (2-1):

32-ամյա անգլիացին գոլ խփեց 22-րդ րոպեին։ Քեյնը գոլ խփեց իր իններորդ անընդմեջ խաղում բոլոր մրցաշարերում, այդ թվում՝ Անգլիայի հավաքականի կազմում։

Այս գոլը անգլիացու 400-րդն էր ակումբային մակարդակում, քանի որ նա խաղացել է նաև «Թոթենհեմի», «Լեյթոն Օրիենտի», «Միլուոլի», «Նորվիչի» և «Լեսթեր Սիթիի» կազմում։