«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագան մնում է անորոշ։
Կատալոնական ակումբը կարող է հրաժարվել ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկելուց և այս ամռանը նոր հարձակվող հետ պայմանագիր կնքել։ Սակայն հարձակվողի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ։
Իսպանական Sport-ի փոխանցմամբ՝ Լևանդովսկին կարող է շարունակել կարիերան «Ատլետիկո Մադրիդում»։ Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարձր է գնահատում 37-ամյա ֆուտբոլիստին։
Ռոբերտ Լևանդովսկին 2025/2026 մրցաշրջանում անցկացրել է ինը հանդիպում՝ խփելով չորս գոլ։