Պեպ Գվարդիոլան Էրլինգ Հոլանդի դուբլի մասին. «Ես հիասթափված եմ»

Էրլինգ Հոլանդի դուբլը «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր Լիգայում «Էվերթոնի» նկատմամբ հաղթանակ պարգևեց 2-0 հաշվով։ Խաղից հետո «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է նորվեգացու խաղը։

«Ես հիասթափված եմ, որ նա չխփեց չորս կամ հինգ գոլ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ չենք կարող ամբողջությամբ հույսը դնել Հոլանդի վրա։ Նա միշտ իր տեղում է, բայց մեզ անհրաժեշտ են նաև այլ ֆուտբոլիստներ։

Հոլանդը աներևակայելի կարևոր է, բայց մյուս ֆուտբոլիստներն էլ տաղանդ ունեն։ Նրանք պետք է իրացնեն իրենց հնարավորությունները», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։