Մանուել Նոյերը ռեկորդ է գրանցել Բունդեսլիգայում

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սահմանեց Գերմանիայի առաջնությունում տարած հաղթանակների քանակով ռեկորդ։

Բունդեսլիգայի յոթերորդ տուրում մյունխենյան թիմը տանը 2-1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Այս հաղթանակը «Բավարիայի» 39-ամյա դարպասապահի 363-րդ հաղթանակն էր 529 լիգայի խաղերում։

Այսպիսով, Նոյերը գերազանցեց իր նախկին թիմակից Թոմաս Մյուլերի ռեկորդը՝ 362 հաղթանակ 503 խաղում։