Խաբի Ալոնսոն խոսել է Ջուդ Բելինգհեմի մասին

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։

«Ջուդ Բելինգհեմը ապաքինվելուց հետո ավելի երկար ժամանակ է մարզվում և պատրաստվում։ Մեզ անհրաժեշտ է Ջուդի լավագույն տարբերակը։ Նա ուզում է լավ խաղալ և օգնել իր թիմակիցներին ավելի լավ խաղալ։ Մարզումների ժամանակ ես տեսնում եմ, որ նա երջանիկ է», – մամուլի ասուլիսում ասել է Խաբի Ալոնսոն։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ջուդ Բելինգհեմը կարող է տեղափոխվել Անգլիա, եթե չհամաձայնվի Խաբի Ալոնսոյի հետ։