LA LIGA. «Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց «Ժիրոնային»🎥

Լա Լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» մրցեց «Ժիրոնայի» հետ։ Խաղը ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Տանտերերի կիսապաշտպան Պեդրին բացեց խաղի հաշիվը 13-րդ րոպեին։ 20-րդ րոպեին «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Ակսել Վիտսելը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 90+3-ին Ռոնալդ Արաուխոյի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»։

«Բարսելոնան» ունի 22 միավոր և առաջինն է մրցաշարային աղյուսակում։ Հոկտեմբերի 26-ին կատալոնացիները մրցելու են «Ռեալ Մադրիդի» հետ։ «Ռեալ Մադրիդը» երկրորդ տեղում է՝ 21 միավորով, իսկ հոկտեմբերի 19-ին մրցելու է «Խետաֆեի» հետ։

Խաղի տեսությունն՝

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝