Հարի Քեյնը կարող է վերադառնալ Անգլիա

«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է իր կազմը հզորացնելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը՝ «Կարմիր սատանաները» հետաքրքրված են «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները Քեյնին համարել են իրենց վերակառուցման կարևոր ֆուտբոլիստ։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավորությունները՝ ապահովելու Քեյնի ամառային տրանսֆերը, կախված կլինեն թիմի Պրեմիեր Լիգայում զբաղեցրած տեղից և եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։

Նշվում է, որ «Թոթենհեմը» ցանկանում է Հարի Քեյնին վերադարձնել իրենց շարքերը։ Քեյնը տեղափոխվել է «Բավարիա» 2023 թվականի ամռանը։