«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է Լա Լիգայի 17-րդ տուրի՝ «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» միջև խաղը ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ հարցին։ ՖԻՖԱ-ն նախկինում ակումբներին բացառություն էր տվել՝ իրենց ներքին լիգայի խաղը Մայամիում անցկացնելու համար։
«Ի՞նչ կարծիք ունեմ Մայամիում կայանալիք «Բարսելոնա» – «Վիլյառեալ» խաղի մասին։ Ես մեկնաբանություն չեմ անի, քանի որ չեմ հավատա մինչև չտեսնեմ», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում «Ատլետիկոյի» պաշտոնական կայքը։
Ութ տուրից հետո «Ատլետիկո Մադրիդը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը։ Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 13 միավոր։