«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը համոզված է, որ Լամին Յամալը դեռևս չի հասել այն մակարդակին, որպեսզի համարվի թիմի լավագույն ֆուտբոլիստը։
«Յամալը հիանալի խաղացող է և ապագայում կարող է դառնալ աշխարհի լավագույնը, բայց այս պահին այդպես չէ։ ԱյժմԵկեք նայենք Պեդրիին։ «Բարսելոնայի» ամենաուժեղն ու կայունը նա է», – նշել է Գասպարը Solo para Cules-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Ժոան Գասպարը կատալոնական ակումբը ղեկավարել է 2000-2003 թվականներին։