«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան կվերադառնա խաղադաշտ և պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող «Էլ Կլասիկոյին», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Նա մեզ համար անչափ կարևոր խաղացող է։ Ռաֆինյան ճիշտ ճանապարհին է և պատրաստ կլինի «Էլ-Կլասիկոյին»» – ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։
28-ամյա բրազիլացին աջ ազդրի վնասվածքի պատճառով չի մասնակցի «Ժիրոնայի» և «Օլիմպիակոսի» դեմ հանդիպումներին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով 19:15-ին։