Դայո Ուպամեկանոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է իր կարիերան շարունակել Իսպանիայում, տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ուպամեկանոն, որի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին, նոր պայմանագիր ստորագրելու համար պահանջել է 20 միլիոն եվրո բոնուս, ինչը «Բավարիան» մերժել է։

Հաղորդվում է, որ «սերուցքայինները» պատրաստ են բավարարել ֆրանսիացի պաշտպանի պահանջը և նրան պայմանագիր առաջարկել ազատ գործակալի կարգավիճակով։

Transfermarkt-ի տվյալներով՝ Ուպամեկանոյի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 60 միլիոն եվրո։