Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE)՝ Լա լիգայի թիմերի ավագների աջակցությամբ, բողոքի ակցիա է նախաձեռնել ԱՄՆ-ում նախատեսված «Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպման դեմ։ Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում, Լա լիգայի 9-րդ տուրի բոլոր խաղերի առաջին 15 վայրկյանների ընթացքում ֆուտբոլիստները չեն իրականացնի որևէ գործողություն՝ իրենց դիրքորոշումը ցույց տալու համար։
«Միությունը որոշել է բողոքի ակցիային չներգրավել «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» խաղացողներին, քանի որ այդ ակումբներն անմիջականորեն ներգրավված են նախագծում։ Սա արվում է, որպեսզի ակցիան չընկալվի որպես որևէ թիմի դեմ ուղղված քայլ։
Մենք բազմիցս բախվել ենք Լա լիգայի անհամապատասխան և միակողմանի որոշումներին։ Ասոցիացիան կտրականապես մերժում է նախագիծը, որը չի ստացել ֆուտբոլիստների աջակցությունը, և պահանջում է ստեղծել բանակցային հարթակ, որտեղ կքննարկվեն նախաձեռնության մանրամասները, կպաշտպանվեն ֆուտբոլիստների իրավունքներն ու կպահպանվեն գործող կանոնակարգերը»,– նշված է հայտարարության մեջ։