Calciomercato-ի տվյալներով՝ պորտուգալական «Ֆամալիկաո» ակումբում խաղացող Գուստավո Սային հետաքրքրում են երկու առաջատար եվրոպական ակումբներ։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»։ Կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։
Սայի ներկայիս պայմանագիրը «Ֆամալիկաոյի» հետ լրանում է 2029 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Սա մասնակցել է Պորտուգալիայի առաջնության ութ խաղի՝ խփելով երկու գոլ։