Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտահոգություն է հայտնել թիմի երիտասարդ հարձակվող Լամին Յամալի վարքագծի վերաբերյալ, տեղեկացնում է Cadena SER-ի El Larguero հաղորդումը։
Ակումբի աղբյուրների տեղեկություններով՝ «Բարսելոնայում» դժգոհ են 18-ամյա ֆուտբոլիստի վերջին ամիսների որոշ գործողություններից և նրա կենսակերպից։ Կարծիք կա, որ Յամալի շուրջ տարածված անձնական կյանքի պատմությունները և պարբերական երեկույթները բացասաբար են անդրադառնում նրա պրոֆեսիոնալ զարգացման վրա։
Ակումբը ցանկանում է, որ երիտասարդ հարձակվողը ավելի կենտրոնանա մարզումային գործընթացների և խաղային առաջընթացի վրա։
Նշենք, որ ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ խփելով 2 գոլ և գրանցելով 4 գոլային փոխանցում։