Պեպ Գվարդիոլա․ «Այդ ժամանակից ի վեր նա կայուն չի խաղացել»

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք պաշտպան Ջոն Սթոունզին հաջողվել է հաղթահարել բոլոր վնասվածքները։

«Հուսով եմ՝ այո։ Նրա պայմանագիրը լրանալու՞ է ամռանը։ Այդ մասին ինձ մի՛ հարցրեք, դա ակումբի որոշումն է։ Նա անհավանական էր այն տարում, երբ մենք նվաճեցինք թրեբլը, բայց այդ ժամանակից ի վեր նա կայուն չի խաղացել և շատ վնասվածքներ է ստացել։ Մենք պետք է սպասենք և տեսնենք», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը։

Սթոունսը «Մանչեսթեր Սիթիի» հետ է 2016 թվականից։ Այս մրցաշրջանում 31-ամյա պաշտպանը մասնակցել է վեց խաղի բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել։