Անգելոս Պոտսեկօղլուն դժգոհել է երկրպագուներից և վերլուծաբաններից

«Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոտսեկօղլուն մեղադրել է մեկնաբաններին և երկրպագուներին իր պաշտոնավարման ընթացքում միայն բացասական կողմերը հիշելու մեջ։

Նա կարծում է, որ այդպես էր «Թոթենհեմում» և շարունակում է այդպես լինել նաև «Նոթինգհեմում»։

«Մենք գավաթ նվաճեցինք «Թոթենհեմի» հետ և ազատվեցինք «Թոթենհեմի» պիտակից։ Ակումբը մտավ Չեմպիոնների լիգա, ինչը կարգավիճակ է բերում և հնարավորություն է տալիս պայմանագիր կնքել լավագույն խաղացողների հետ։ Բայց «Թոթենհեմից» հեռանալուց հետո ես միայն լսել եմ, որ մենք անցյալ տարի զբաղեցրինք 17-րդ տեղը», – նրա խոսքերն է մեջբերում Telegraph-ը։

Նա կարծում է, որ նույնը կատարվում է նաև իր ներկայիս թիմում՝ «Նոթինգհեմում»։ Յոթ խաղից հետո Պոստեկօղլուի թիմը հինգ միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը, որը մեկ միավորով բարձր է Պրեմիեր լիգայի դուրս մնալու գոտուց։

Հոկտեմբերի 18-ին ութերորդ տուրում «Նոթինգհեմը» կընդունի «Չելսիին»։