«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նոթինգհեմ Ֆորեսթի» կենտրոնական պաշտպան Մուրիլյոյին ձեռք բերելու հարցում:
«Մերսիսայդցիները» այլևս չեն համարվում «Քրիսթալ Փելասի» ավագ Մարկ Գեհիին ձեռք բերելու ֆավորիտ, ուստի նրանք դիտարկում են այլ տարբերակներ:
Rousing The Kop-ի տվյալներով՝ մերսիսայդցիները կարող են դիմել Մուրիլյոյին, բրազիլացին համարվում է անգլիացու լավագույն այլընտրանքներից մեկը:
Transfermarkt-ի տվյալներով՝ 23-ամյա «Ֆորեսթի» խաղացողը աշխարհի տասը ամենաթանկ կենտրոնական պաշտպանների շարքում է՝ գնահատված 55 միլիոն եվրոյով: Մուրիլյոյով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Չելսին» և «Բարսելոնան»: