«Լիվերպուլի» մարզիչ Առնե Սլոտը արձագանքել է հարձակվող Մոհամեդ Սալահի քննադատությանը:
«Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելան ասել է, որ թիմը փորձել է գրոհել ձախ եզրով, քանի որ Սալահը չէր նպաստում պաշտպանությանը:
«Ես լսեցի Կուկուրելյայի մեկնաբանությունները և տեսա, թե ինչպես նրանք խփեցին հաղթական գոլը: Բայց ես կարող եմ նաև ցույց տալ հինգ կամ վեց պահ, երբ Սալահը կարող էր տարբերություն ստեղծել: Եթե դա տեղի ունենար, մենք նրա մասին կխոսեինք այնպես, ինչպես անցյալ մրցաշրջանում, երբ նա մեզ համար այդքան շատ գոլեր խփեց:
Ամեն ինչ թևերի և եզրային պաշտպանների միջև հավասարակշռության մասին է: Ես ուզում եմ, որ մեր եզրային պաշտպանները նույնպես հարձակվեն: Մենք պետք է գտնենք ճիշտ հավասարակշռությունը», – ասել է Սլոտը մամուլի ասուլիսում:
«Լիվերպուլը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին» կիրակի՝ հոկտեմբերի 19-ին: