Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիտների մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է հոկտեմբերի 18-ին կայանալիք կատալոնական դերբիից առաջ՝ «Ժիրոնայի» հետ հանդիպման նախօրեին, գրում է ESPN-ը։

Ֆլիկի խոսքով՝ Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը պատրաստ են խաղադաշտ դուրս գալ, սակայն չեն կարող ամբողջ հանդիպումը անցկացնել.

«Կորուստնե՞ր։ Դա մաս է մեր իրականության։ Պետք է գտնենք լուծումներ։ Լամին Յամալն ու Ֆերմին Լոպեսը վերադարձել են, բայց դեռ պատրաստ չեն 90 րոպե խաղալու։ Մենք պարտավոր ենք ցույց տալ մեր լավագույն խաղը, և դա է, ինչ ես սպասում եմ թիմից։

Վերջին շաբաթներին հարձակման գծում մի քանի խաղացողներ կորցրինք, բայց կան տարբեր տարբերակներ։ Որոշ ֆուտբոլիստներ արդեն վերադառնում են, թեև դեռևս լավագույն ֆիզիկական վիճակում չեն։ Բացի այդ, «Լա Մասիայի» մի քանի երիտասարդներ նույնպես կարող են օգնել մեզ վաղը»։

Գերմանացի մասնագետը նշել է նաև, որ Ռոբերտ Լևանդովսկին լավ է զգում իրեն.

«Լևանդովսկին ասաց, որ ամեն ինչ կարգին է, նույնն էլ փոխանցեց Լեհաստանի հավաքականի մարզիչը։ Նա ցավեր չունի։ Ֆրենկի դե Յոնգը հանգստացել է խաղից հետո, իսկ Պեդրին՝ ավելի քիչ, բայց նա լավ մարզավիճակում է»։

Հայտնի է, որ «Ժիրոնայի» դեմ խաղը բաց կթողնեն իսպանացի հարձակվող Ֆեռան Տորեսը և բրազիլացի վինգեր Ռաֆինյան։