«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Էվերթոնի» կիսապաշտպան Ջեյմս Գարների տրանսֆերը։
24-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ խաղ է ցուցադրել այս մրցաշրջանում՝ գրավելով «Կարմիր սատանաների» ուշադրությունը, որոնք ցանկանում են ուժեղացնել իրենց կիսապաշտպանությունը։
Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ուշադիր հետևում է կիսապաշտպանի առաջընթացին։ Այս պայմանագիրը կարող է բավականին շահավետ լինել մանկունիանցիների համար, քանի որ անգլիացու պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին։
«Մանչեսթեր Յունայթեդի» սանի ներկայիս գինը, ըստ Transfermarkt-ի, 18 միլիոն եվրո է։