Կազեմիրոն դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» չի բացառում 33-ամյա կիսապաշտպան Կազեմիրոյի հետ 2026 թվականի ամռանը լրանալու պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի, եթե բրազիլացին ցանկանում է մնալ «Կարմիր սատանաների» կազմում, ապա ստիպված կլինի համաձայնվել աշխատավարձի կրճատմանը։

Ըստ տեղեկությունների՝ Կազեմիրոյով հետաքրքրված են Բրազիլիայի և Սաուդյան Արաբիայի ակումբները։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է Պրեմիեր Լիգայի վեց խաղի՝ խփելով մեկ գոլ։