Forbes․ 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է Forbes-ի 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։ Երկրորդ տեղում է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

​​Forbes-ը գնահատում է, որ Ռոնալդուն 2025/26 մրցաշրջանում «Ալ-Նասրից» կվաստակի 280 միլիոն դոլար, որը, ենթադրաբար, ներառում է ոչ միայն նրա խաղային վարձատրությունը, այլև ակումբի հետ կնքված առևտրային պայմանագրերից ստացված ֆինանսական բոնուսները։ Նա նաև 50 միլիոն դոլար կստանա տարբեր գործընկերներից։

2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները՝ ըստ Forbes-ի.

1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, Ալ-Նասր) — 280 միլիոն դոլար

2. Լիոնել Մեսսի (Արգենտինա, Ինտեր Մայամի) — 130 միլիոն դոլար

3. Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, Ալ-Իթիհադ) — 104 միլիոն դոլար

4. Կիլիան Մբապպե (Ֆրանսիա, Ռեալ Մադրիդ) — 95 միլիոն դոլար

5. Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, Մանչեսթեր Սիթի) — 80 միլիոն դոլար

6. Վինիսիուս (Բրազիլիա, Ռեալ Մադրիդ) — 60 միլիոն դոլար

7. Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, Լիվերպուլ) — 55 միլիոն դոլար

8. Սադիո Մանե (Սենեգալ, Ալ-Նասր) — 54 միլիոն դոլար

9. Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, Ռեալ Մադրիդ) — 44 միլիոն դոլար

10. Լամին Յամալ (Իսպանիա, Բարսելոնա) — 43 միլիոն դոլար։