«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Ռոդրիին փոխարինող է գտել։

Ինչպես հայտնում է Fichajes-ը՝ Պեպ Գվարդիոլան մեծ երկրպագու է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնին։

Նշվում է, որ անգլիացի կիսապաշտպանը կարող է լինել Ռոդրիի իդեալական փոխարինողը «Մանչեսթեր Սիթիում»։ Այնուամենայնիվ, «Քաղաքայինները» պետք է հաղթեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պայքարում, որը նույնպես լրջորեն դիտարկում է Ուորթոնին ձեռք բերելու հնարավորությունը։

Կիսապաշտպանը 2025/26 մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։