«Բավարիան» որոշում է կայացրել Սերժ Գնաբրիի վերաբերյալ

«Բավարիան» քննարկում է թիմի հարձակվող Սերժ Գնաբրիի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը։ 30-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը լրանում է մրցաշրջանի վերջում։

Ըստ լուրերի՝ Գնաբրին հետաքրքրված է «Բավարիայում» մնալով և պատրաստ է աշխատավարձի կրճատմանը։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը բավականին բաց է փորձառու գերմանացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու հնարավորության համար։ Հավանական է, որ բանակցությունները սկսելու դեպքում Գնաբրին կառաջարկեն զգալիորեն ցածր աշխատավարձ, քան նրա ներկայիս աշխատավարձն է։

Այս մրցաշրջանում Գնաբրին 10 խաղում խփել է երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։