«Միլանի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն մի քանի շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով։
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ռաբիոն բժշկական զննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ ֆրանսիացին սրունքի մկանի վնասվածք է ստացել։
Ըստ L’Équipe-ի, 30-ամյա կիսապաշտպանին մի քանի շաբաթ կպահանջվի վերականգնվելու համար։
Ֆուտբոլիստը «Միլանի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։