Մասնագետները կանխատեսել են, թե երբ Կրիշտիանու Ռոնալդուն կխփի իր կարիերայի 1000-րդ գոլը

Sky Sports-ի մասնագետները կանխատեսել են այն ամսաթիվը, երբ «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կխփի իր կարիերայի 1000-րդ գոլը։

Այս կանխատեսումը հիմնված է պորտուգալացու վերջին տարիների գոլային ցուցանիշների վրա։

Հաշվի են առնվել նաև նրա պայմանագիրը Սաուդյան Արաբիայի ակումբի հետ և Պորտուգալիայի հնարավոր մասնակցությունը 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

40-ամյա Ռոնալդուն ներկայումս ունի 948 գոլ (805-ը ակումբային ֆուտբոլի և 143-ը՝ ազգային հավաքականի կազմում)։ Մասնագետների կարծիքով՝ Ռոնալդուն իր 1000-րդ գոլը կխփի 2026 թվականի հոկտեմբերին։