Էնցո Մարեսկան կարող է գլխավորել իտալական գրանդը

«Յուվենտուսը» «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային դիտարկում է որպես ապագա հավանական մարզիչ, հայտնում է Teamtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 45-ամյա իտալացին կասկածներ ունի անգլիական ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Մասնագետի պայմանագիրը լրանում է 2029 թվականի հունիսի 30-ին։

Մարեսկան «Չելսին» գլխավորել է 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նրա ղեկավարությամբ թիմը 74 խաղերից հաղթել է 46-ում, 11-ը ավարտել է ոչ-ոքի և 17-ում պարտվել։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» մարզում է խորվաթ մասնագետ Իգոր Տուդորը։