«Բարսելոնան» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» հետևում է «Հոֆենհայմի» և Կոսովոյի հավաքականի հարձակվող Ֆիսնիկ Ասլանիին, հայտնում է Sky Sports-ը։

23-ամյա կոսովացին գործող պայմանագիր ունի մինչև 2029 թվականը։ Tranfsermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ասլանին բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։