«Մանչեսթեր Սիթին» ծրագրեր է մշակում իր կազմը հզորացնելու համար։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Daily Express-ին, «Քաղաքայինները» պատրաստվում են 87 միլիոն եվրո առաջարկել «Նոթինգհեմ Ֆորեստի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի համար։ Առաջարկը կարող է ներկայացվել ամռանը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» մրցակցության մեջ կլինի «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ովքեր նույնպես հետևում են 22-ամյա կիսապաշտպանին։
Ֆուտբոլիստը միացել է «Նոթինգհեմ Ֆորեստին» 2024 թվականի սկզբին։ Անդերսոնը «Նյուքասլի» սան է։