Խոսեպ Բարտոմեուի նախագահության օրոք «Բարսելոնայի» տրանսֆերները հետաքննող դատավորը գործին ավելացրել է Անտուան Գրիզմանի տրանսֆերը։ Դատավորը տրանսֆերում հայտնաբերել է վատ կառավարման և խարդախության նշաններ։
Հնարավոր է՝ «Բարսելոնան» Գրիզմանի հետ անմիջականորեն բանակցություններ է վարել «Ատլետիկոյի» հետ ֆուտբոլիստի պայմանագրի ընթացքում՝ առանց ակումբի թույլտվության։ Սա արգելված է ՖԻՖԱ-ի կանոններով։ Բողոքից խուսափելու համար «Բարսելոնան» հնարավոր է՝ «Ատլետիկոյին» վճարել է 15 միլիոն եվրո և այն թաքցրել որպես մեկ այլ վճարում, ըստ El Mundo-ի։
Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը «Ատլետիկո Մադրիդից» տեղափոխվել է «Բարսելոնա» 2019 թվականի ամռանը 120 միլիոն եվրոյի դիմաց։ Երկու տարի անց ֆրանսիացին վերադարձել է մադրիդյան ակումբ։