Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Քվեարկության արդյունքում 32-ամյա Քեյնը հավաքել է ձայների 54,2 տոկոսը՝ առաջ անցնելով Մայքլ Օլիսեից (12,1%) և Լուիս Դիասից (11,6%)։
Սեպտեմբերին անգլիացին մասնակցել էր 5 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել էր 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ Քեյնը ճանաչվել էր նաև Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։