«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան լիովին վերականգնվել է վնասվածքից և կհանդիպի Մադրիդի «Ռեալին» հոկտեմբերի 26-ին կայանալիք արտագնա «ԷԼ-Կլասիկոյում», հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերի 16-ին անցել է լրացուցիչ ՄՌՏ հետազոտություն, որը ցույց է տվել, որ նա լիովին պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն։
Հիշեցնենք, որ Ռաֆինյան աջ ազդրի վնասվածք էր ստացել սեպտեմբերի վերջին և այդ ժամանակից ի վեր բաց էր թողել մի շարք հանդիպումներ։