Խոսեպ Բարտոմեուի նախագահության օրոք «Բարսելոնայի» տրանսֆերները հետաքննող դատավորը գործին ավելացրել է Անտուան Գրիզմանի տրանսֆերը։
Դատավորը տրանսֆերում հայտնաբերել է վատ կառավարման և խարդախության նշաններ։ Հնարավոր է՝ «Բարսելոնան» Գրիզմանի հետ անմիջականորեն բանակցություններ է վարել «Ատլետիկո Մադրիդի» հետ նրա պայմանագրի ընթացքում՝ առանց ակումբի թույլտվության։
Սա արգելված է ՖԻՖԱ-ի կանոններով։ Բողոքից խուսափելու համար «Բարսելոնան» հնարավոր է՝ «Ատլետիկոյին» վճարել է 15 միլիոն եվրո և այն թաքցրել որպես մեկ այլ վճարում, ըստ El Mundo-ի։
Անտուան Գրիզմանը «Ատլետիկո Մադրիդից» տեղափոխվել է «Բարսելոնա» 2019 թվականի ամռանը։ Երկու տարի անց ֆրանսիացին Մադրիդից վերադարձել է ակումբ։