Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Պիեռո Ինկապյեն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից և վերադարձել մարզումներին, տեղեկացնում է BBC-ն։
Էկվադորցի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերին և մինչ այժմ չէր մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերին։ Նրա միակ մասնակցությունը եղել է Չեմպիոնների լիգայի հանդիպմանը։
Ինկապյեն լոնդոնյան ակումբում հանդես է գալիս վարձավճարով, մինչդեռ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լևերկուզենի «Բայերին»։ Մրցաշրջանի ավարտին «Արսենալը» պարտավոր է գնել 23-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը։