«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է ամրապնդել իր կազմը և արդեն աշխատում է հնարավոր տրանսֆերների ուղղությամբ։ Transfer News Live-ի փոխանցմամբ՝ հղում անելով Daily Express-ին, «քաղաքայինները» պատրաստվում են 75 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 87 միլիոն եվրո) առաջարկ ներկայացնել «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի համար։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը կարող է իրականացվել առաջիկա ամռանը, սակայն «Սիթին» մենակ չի լինի պայքարում․ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անդերսոնը սեպտեմբերին իր նորամուտն էրժ նշել Անգլիայի ազգային հավաքականում և այդ ժամանակից ի վեր մասնակցել է հավաքականի բոլոր չորս հանդիպումներին։ Նա «Նոթինգհեմ Ֆորեսթին» միացել է 2024 թվականի սկզբին՝ լինելով «Նյուքասլ Յունայթեդի» ակադեմիայի սան։